Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.11.2018 | 00:11

Որդինե՛ր, լսեցե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստությունը, քանզի ձեզ բարի պարգևներ պիտի տամ. մի՛ թողեք իմ պատվիրանները, որովհետև ես ևս հնազանդ որդի էի հորս համար և սիրելի էի մորս աչքին։ Նրանք սովորեցնում էին ինձ և ասում. «Թող մեր խոսքը հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր, իմաստությու՛ն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր և մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները և մի՛ շեղվիր իմ շուրթերի խոսքերից։ Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահպանի քեզ»։


Առակներ 4. 1-6

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ